Բորելը և Բլինկենը քննարկել են Մերձավոր Արևելքում ապաէսկալացիայի՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համատեղ ջանքերը
Եվրամիության (ԵՄ) դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության ապաէսկալացիայի համատեղ ջանքերը: Մայիսի 18-ին այդ մասին հայտնել է Բորելը:
«Պետքարտուղար Բլինկենի հետ փոխանակեցինք տեղակատվություն այն մասին, թե ԵՄ-ն և ԱՄՆ-ն ինչպես կարող են համատեղ նպաստել բռնության դադարեցմանն Իսրայելում և Պաղեստինում և լարվածության թուլացմանը»,- գրել է նա Twitter-ում: Բորելի խոսքով՝ անհրաժեշտ են «երկրաժամկետ նախաձեռնություններ», որոնք նպատակամղված լինեն հակամարտության խաղաղ լուծման հասնելուն:
«Նայելով ավելի հեռու՝ մենք նաև կարիք ունենք երկարաժամկետ նախաձեռնությունների, նպատակամիտված այն բանին, որպեսզի հաղթահարենք հակամարտության դինամիկան և վերականգնենք խաղաղ ապագայի հեռանկարը բոլորի համար», ընդգծել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: