«ՄԱԿ-ի ամբիոնից նախագահը խոսեց երկու կարևոր հարցերի շուրջ: Կարևոր էր նախագահի շեշտադրումը, որ հարցի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման և անվտանգության երաշխիքների վրա»,- ասաց Կիրո Մանոյանը:
Կատալոնիայի իշխանությունները կոչ են անում Եվրամիության ինստիտուտներին՝ Եվրահանձնաժողովին եւ Եվրախորհրդարանին, միջամտել հանրաքվեի կազմակերպման շուրջ ստեղծված իրադրությանը՝ խուսափելու Մադրիդի կողմից Եվրամիության ժողովրդավարական նորմերի խախտումից, որոնք, նրանց կարծիքով, ոտնահարվում են քվեարկության անցկացումն արգելելու միջոցառումներով:
Կատարի Qatar Airways ավիաընկերությունը, այլ ավիափոխադրողներից անմիջապես հետո, իրաքյան իշխանությունների պահանջով կասեցնում է թռիչքները Իրաքյան Քրդստան:
ԿԺԴՀ-ի ավելի քան 4,7 մլն քաղաքացիներ ցանկություն են հայտնել կամավոր համալրել Կորեայի ժողովրդական բանակի շարքերը այն բանից հետո, երբ սեպտեմբերի 22-ին հրապարակվեց երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հակամերիկյան հայտարարությունը:
«Ռուսաստանում այդ ուղղությամբ մենք վերջին շրջանում լուրջ քայլեր ենք իրականացրել, ինչի արդյունքում մեր երկրի մաքսային ծառայությունը բիզնեսի ոլորտում ավելի շատ բարեկամներ է ձեռք բերել: Մենք կարողացել ենք ավելացնել մեր ծառայության նկատմամբ վստահության մակարդակը»,- հայտարարեց ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարը:
Մեքսիկայի հյուսիս – արեւելքում անձրեւաբեր ամպից ջրի կաթիլների հետ միասին ձկներ են ընկել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան եւ համատեղությամբ ավագ խորհրդական Ջարեդ Քուշներն ամերիկյան ընտրություններում գրանցվել էր որպես կին:
Կյանքի 92-րդ տարում մահացել է Playboy տղամարդկանց հանդեսի հիմնադիր Հյու Հեֆները:
Սեպտեմբերին Մեքսիկայում տեղի ունեցած երեք երկրաշարժերի հետեւանքների վերացումը կպահանջի ավելի քան 37 մլրդ պեսո (ավելի քան 2 մլրդ դոլար):
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զեկույց է հղել Կոնգրես 2018 ֆինանսական տարում մինչեւ 45 հազար փախստական ընդունելու առաջարկությամբ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ կհանդիպի իր գործընկերոջ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատը (ստորինէ դրել իր լիազորությունները՝ արտահերթ համընդհանուր ընտրությունների անցկացման վերաբերյալ երկրի վարչապետ Սինձո Աբեի որոշմանը համապատասխան։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան հետ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել դեպի Ինդիանապոլիսի օդանավակայան տանող ճանապարհին, տուժած ոստիկանը հոսպիտալացվել է:
Իրաքյան Քրդստանի իշխանությունները պատրաստ են Բաղդադի հետ բանակցություններ վարել այդ ինքնավար տարածաշրջանի օդանավակայաններ դիտորդների ուղարկման շուրջը:
ԵՄ-ն անտեսում է ճգնաժամը Իսպանիայի կենտրոնական կառավարության եւ Կատալոնիայի հարաբերություններում:
Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը ռազմավարական սխալ էր, որը լուրջ հետեւանքներ կունենա: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ելույթ ունենալով «Ասիական ընկերություն» ոչ կառավարական կազմակերպությունում:
«Մեր օրերի Թուրքիայի բնակիչները ցեղասպանություն չեն իրագործել, սակայն նրանք պետք է ճանաչեն իրենց նախնիների հանցանքը եւ դրա վրա հիմնվելով կառուցեն իրենց ապագան»:
Չեխիայում ուսանող հայուհի Կարինա Մովսեսյանը հաղթել է «Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» 29-րդ մրցույթում: Նա հայտնաբերել է մի մեխանիզմ, որը ունակ է կանխել քաղցկեղի զարգացումը:
Սաուդյան Արաբիայի Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդ թագավորն ստորագրել է հրամանագիր, որն առաջին անգամ կանանց թույլ կտա վարորդական իրավունքներ ստանալ։
2 ժամ 11 րոպե. տիեզերական տարածությունում մնալու հենց այս ժամանակն են առաջարկում իրենց ապագա սպասարկյալներին Virgin Galactic-ը եւ Blue Origin-ը՝ Միացյալ Նահանգների առաջատար մասնավոր ընկերությունները, որոնք պլանավորում են առաջիկա տարիներին իրագործել տիեզերական զբոսաշրջության բնագավառի պլանները:
Մաշիդ Մազուջին ԱՄՆ-ի Շառլոթ քաղաքի օդանավակայանում բաց է թողել միջանկյալ չվերթը, բայց որոշել է զուր ժամանակ չկորցնել եւ ստիպել է պարել բոլոր նրանց, ովքեր նրան հանդիպում էին ճանապարհին։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ կվարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ սեպտեմբերի 28-ին՝ Տալինում ԵՄ գագաթնաժողովից առաջ:
Մյանմայից Բանգլադեշ են փախել 700 հազարից մինչեւ 800 հազար ռոհինջա մուսուլմաններ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիﬕր Պուտինը Ռուսաստանի գիտությունների ազգային ակադեﬕայի նախագահ է նշանակել ֆիզիկոս Ալեքսանդր Սերգեևին:
Բազմաթիվ ադրբեջանցի մեկնաբաններ և պաշտոնյաներ քննադատեցին Սերժ Սարգսյանի անցյալ շաբաթվա ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, սակայն ես չհանդիպեցի որևէ հայ մեկնաբանի կամ կառավարության ղեկավարների, որոնք դատապարտեին Իլհամ Ալիևի սեպտեմբերի 20-ի սպառնալից ելույթը ՄԱԿ-ում:
Միացյալ Թագավորությունը դատապարտել է վայրագություններն ու ջարդերը դեռեւս հարյուր տարի առաջ:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկել է երկու տարվա ընթացքում Եվրամիության երկրներում եւս 50 հազար մարդու տեղաբաշխելու նոր սխեմա:
Լրագրողներից մեկը Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Սըր Ալան Դանքընից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանում ներդրումները խթանելու ուղղությամբ:
Իրաքյան Քրդստանի իշխանությունները համապատասխան կերպով կհակազդեն Բաղդադի այն գործողություններին, որոնք նա ձեռնարկում է տարածաշրջանի նկատմամբ անկախության հանրաքվեից հետո:
Պուերտո Ռիկո կղզում մոլեգնած «Մարիա» փոթորիկը շարքից չի հանել, բայց վնասել է «Արեսիբո» աստղադիտակի 305-մետրանոց ռադիոափսեն, ինչն սպառնալիքի տակ է դրել դրա գոյությունը եւ հետագա աշխատանքը: