«Տվող իշխանությանն ո՞վ է հարգում, տվող իշխանությանը գործընկերներն օգտագործում են». Էդուարդ Շարմազանով
Ես համոզված չեմ, որ ՀԱՊԿ-ին 4-րդ կետով են գրել, դրա համար էլ չեն հրապարակում ՀԱՊԿ-ին ուղղված դիմումը: Այս մասին 168.am-ի տաղավարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Հիշո՞ւմ եք՝ մի անգամ Անվտանգության խորհրդի քարտուղար կոչվածն ասաց՝ մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, մեկ էլ այնտեղից իմացանք, որ սխալ են դիմել կամ չեն էլ դիմել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ ինքը բազմիցս, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, ասել է, թե ինչպիսին պետք է լինի դիմումի ձևը:
«Դիմումի ձևը պետք է լինի ոչ միայն 97թ.-ի բարեկամության պայմանագիրը: Կա 2010թ. օգոստոսի՝ Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդև արձանագրությունը ռուսական բազայի գործունեության վերաբերյալ: Ըստ այդ արձանագրության՝ ռուսական բազան պաշտպանում է ոչ միայն հայ-թուրքական սահմանը, այլ նաև ամբողջ հայ-ադրբեջանական սահմանը: Բայց իրենք դրան դիմո՞մ են, արե՞լ են, աշխատելու ձև գիտե՞ն: Մի վստահելի գործընկեր ունե՞նք՝ կլինի Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ կամ Իրան: Մի հոգի կա՞… Եթե դու Ալիևի հետ սեպարատ բանակցությունների ես գնում, գնում մի օր Մոսկվայում ես հանդիպում, մի օր՝ Բրյուսելում, մինչ այդ Դուշանբե ես հանդիպում, առավոտն այսպես ես ասում, իրիկունը՝ այնպես… Ու հերթով տալիս ես: Տվող իշխանությանն ո՞վ է հարգում: Տվող իշխանությանը գործընկերներն օգտագործում են»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում