Բաժիններ՝

Աֆղանստանի հետ սահմանին սկսված մարտում Պակիստանի 3 զինծառայող է զոհվել

Պակիստանի բանակի առնվազն երեք զինծառայողներ են զոհվել անհայտ զինյալների հետ փոխհրաձգության ժամանակ պակիստանա-աֆղանական սահմանի հատվածում, որը գտնվում է Քուռամի օկրուգում (Խայբեր Փախթունխվայի հյուսիս – արեւմտյան նահանգ): Սեպտեմբերի 14-ին այդ մասին հաղորդել է Dawn թերթը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի միջգերատեսչական ծառայությունը:

Թերթի տվյալներով՝ ահաբեկիչները պակիստանցի զինվորականների դիրքերը գրոհել են Աֆղանստանի տարածքից: Զինծառայողները պատասխան կրակ են բացել: Փոխհրաձգության հետեւանքով զոհվել են Պակիստանի բանակի երեք զինծառայողներ:

«Ահաբեկիչները լուրջ կորուստներ են կրել»,- ճշտել են պաշտպանության նախարարությունում: Ինչպես գրում է հրատարակությունը, արձագանքելով միջադեպին, Պակիստանի արտաքին գործերի նախարար Բիլավալ Բհուտո Զարդարին դատապարտել է հարձակումը եւ Աֆղանստանի ղեկավարությունից պահանջել ձեռնարկել ահաբեկիչների կողմից Աֆղանստանի տարածքի հետագա օգտագործման կանխման միջոցներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս