Բայդենը երկարաձգել է ահաբեկիչների ֆինանսավորման դեմ պայքարի՝ ԱՄՆ-ի իշխանությունների լիազորությունները
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը որոշում է ընդունել եւս մեկ տարով երկարաձգել հատուկ ռեժիմը, որը սահմանվել է 2001 թվականին եւ նպատակամղված է ահաբեկչության դեմ պայքարին: Միացյալ Նահանգների ղեկավարի համապատասխան հայտարարությունը սեպտեմբերի 19-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«Այն անձանց գործողություններն, ովքեր կատարում են, սպառնում են կատարել (ահաբեկչական գործողություններ) կամ աջակցում են ահաբեկչությանը, նախկինի պես իրենցից ներկայացնում են արտակարգ սպառնալիք ԱՄՆ-ի ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության եւ տնտեսության համար: Այդ պատճաով (…) ես մեկ տարով երկարաձգում եմ արտակարգ դրության գորողությունը (որը հայտարարվել է 2001 թվականի սեպտեմբերի 23-ի հրամանագրի շրջանակներում)»,- ասված է փաստաթղթում:
Հիշյալ հրամանագիրը 2001 թվականին ստորագրել է ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշ Կրտեսրը: Այն դաշնային իշխանություններին հնարավորություն է ընձեռում պայքարելու ահաբեկչության ֆինանսավորման դեմ, այդ թվում կալանադրելու նրանց ատիվներն, ովքեր կատարել կամ կարող են մեծ հավանականությամբ ահաբեկչական գործողություն կատարել: Այդ միջոցները կարող են տարածվել նաեւ նրանց վրա, ովքեր օժանդակություն են ցույց տալիս ծայրահեղականներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: