
Բիշքեկի և Դուշանբեի միջև ստորագրված արձանագրության մեջ նախատեսել են սահմանից զորքերի հետքաշում

Սահմանի ընդհանուր հատվածում իրադրության կայունացման շուրջ Ղրղզստանի եւ Տաջիկստանի միջեւ ստորագրված արձանագրությունը նախատեսում է մարտական գործողությունների դադարեցում, ինչպես նաեւ ուժերի հետքաշում շփման գծից: Այդ մասին սեպտեմբերի 20-ին հաղորդել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեն (ԱԱՊԿ):
«Անցկացված բանակցությունների շնորհիվ եւ ի կատարումն հրադադարի եւ իրադրության ապաէսկալացիայի շուրջ՝ ավելի վաղ ձեռքբերված համաձայնությունների, կողմերի միջեւ ստորագրվել է սահմանամերձ տարածքներում զինված բախման կարգավորման շուրջ արձանագրություն, որը նախատեսում է մարտական գործողությունների լիակատար դադարեցում, զորքերի եւ ռազմական տեխնիկայի հետքաշում դրանց մշտական տեղաբաշխման վայրեր, սահմանապահ ուղեկալների եւ պարետատների համատեղ զինաքննություն, ընթացիկ տարվա սեպտեմբերի 14-ին եւ 16-ին տեղի ունեցած զինված ընդհարումների հանգամանալից հետաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հիշեցրել են գերատեսչությունում, փաստաթուղթը սեպտեմբերի 19-ին ստորագրել են Ղրղզստանի ԱԱՊԿ-ի ղեկավար Կամչիբեկ Տաշիեւը եւ Տաջիկստանի ԱԱՊԿ-ի նախագահ Սայմումին Յատիմովը «զինված բախման կարգավորման աշխատանքի շրջանակներում»:
«Կողմերի համատաղ աշխատանքը սահմանամերձ տարածքում խաղաղության եւ կայունության շուտափույթ վերականգնման ուղղությամբ շարունակվում է»,- նշված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: