Բաժիններ՝

ԵՄ-ի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ուկրաինայի ռազմական օգնության առաքելության ստեղծման հարցը

Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների (ԱԳՆ) ղեկավարները Նյու Յորքում կայացած հանդպմանը քննարկել են Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու առաքելության ստեղծման առաջարկությունները: Սեպտեմբերի 19-ին այդ մասին լրագրողներին հայտնել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Այսօր բոլոր նախարարները որոշեցին շարունակել օգնությունն Ուկրաինային: Մենք կշարունակենք հաջողությամբ եւ արդյունավետորեն օգտագործել սպառազինությունների մատակարարումների ֆինանսավորման՝ ԵՄ-ի մեխանիզմը,- ասել է Բորելը:- Մենք նաեւ շարունակեցինք Ուկրաինայի ռազմական օգնության՝ ԵՄ-ի առաքելության ստեղծան առաջարկության քննարկումը: Այդ աշխատանքն ընթանում է, հուսով ենք, որ շուտով կտեսենեք կոնկրետ արդյունքը»:

Նա նշել է, որ Ուկրաինայի ռազմական օգնության առաքելության ստեղծման որոշումը կարող են ընդունել Եվրամիության ԱԳՆ ղեկավարների՝ հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը:

«Ես հուսով եմ, որ հոկտեմբերին մեր հաջորդ հանդիպմանը մենք կկարողանանք ընդունել որոշում, ինչը շատ արագ է եվրոպական ստանդարտների համար,- ասել է Բորելը:- (…) Մենք կարող ենք առաջարկությունն արտաքին գործերի նախարարներին ներկայացնել հոկտեմբերին կայանալիք հանդիպմանը: Դա շատ արագ ընթացակարգ կլինի: Բայց դա պետք է համաձայնեցվի ուկրաինական կողմի հետ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս