ԱՄՆ-ը չինական աերոստատ է խոցել․ Reuters

ԱՄՆ-ը շաբաթ օրը չինական աերոստատ է խոցել, երբ այն թռչելիս է եղել երկրի հարավարեւելյան ափով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսներին եւ պաշտոնյաներին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել չինական աերոստատը խոցելու ռազմական ծրագրին, քանի որ կառավարությունը հրամայել է դադարեցնել թռիչքները Հարավային Կառոլինայի ափի շուրջը այն պատճառով, ինչը նա անվանել է «ազգային անվտանգության ապահովման ջանքեր»։

Ավելի վաղ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չեղարկել էր պլանավորված այցը Պեկին՝ ԱՄՆ օդային տարածքում չինական օդապարիկի հայտնաբերման պատճառով։

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յիի հետ զրույցում Բլինքենը կատարվածն «անպատասխանատու արարք» էր անվանել։ Պեկինն իր հերթին արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի այցի չեղարկմանը՝ ընդգծելով, որ «ԱՄՆ-ի որոշ քաղաքական գործիչներ եւ լրատվամիջոցներ ուռճացրել են այս դեպքը՝ Չինաստանի վրա հարձակվելու եւ վարկաբեկելու նպատակով»։

«Ինչ վերաբերում է ֆորսմաժորային հանգամանքներում չինական անօդաչու թռչող սարքի ոչ միտումնավոր մուտքին ԱՄՆ օդային տարածք, չինական կողմը հաստատել է դա եւ տեղեկացրել ամերիկյան կողմին»,- նշել են Չինաստանում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728