
ԱՄՆ-ում զանգվածային սպանության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել

ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է երկու մարդու, ովքեր կասկածվում են հունվարի կեսերին Կալիֆոռնիայի կենտրոնում 6 մարդու սպանության մեջ, այդ թվում՝ 1 երեխայի:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Տուլար շրջանի ոստիկանության գրասենյակը:
Ավելի վաղ Associated Press-ը, վկայակոչելով տեղի ոստիկանության տվյալները, հայտնել էր, որ հունվարի 16-ին Կալիֆոռնիայի կենտրոնական հատվածում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ 1 երեխա։
«Այսօր Տուլարի շրջանի շերիֆ Մայք Բորդոն հայտարարեց 35-ամյա Անխել Ուրիարտեի և 25-ամյա Նոա Բյորդի ձերբակալության մասին՝ 6 մարդու սարսափելի սպանության համար»,- ասված էր ոստիկանության հաղորդագրության մեջ: