
Ավստրալիան հայտնել է AUKUS-ի շրջանակներում կառուցվող միջուկային սուզանավերի նկատմամբ իր ինքնիշխան իրավունքների մասին

Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը, հինգշաբթի օրը ելույթ ունենալով ABC ռադիոկայանով, հաստատել է, որ երկրի ապագա միջուկային սուզանավերը լինելու են իր լիարժեք ինքնիշխան տրամադրության տակ:
«Կարևոր է նշել հետևյալը՝ հենց ապագայում Ավստրալիայի դրոշը տեղադրվի այս սուզանավերի վրա, դրանք լիովին կանցնեն ավստրալական վերահսկողության ներքո և գործի կդրվեն՝ ի շահ Ավստրալիայի ազգային շահերի», – ասել է Մարլզը:
Արձագանքելով այն հաղորդագրություններին, որ ապագա սուզանավերը, որոնք ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ համատեղ կկառուցվեն AUKUS գործընկերության շրջանակներում, կստանան նոր դիզայն՝ բոլոր երեք երկրների կողմից համատեղ օգտագործման համար, նախարարն ասել է, որ Ավստրալիայի շահերը «մեծապես համաձայնեցված են Միացյալ Նահանգների հետ»:
«Մենք գործընկեր-դաշնակիցներ ենք, և երկու երկրներն էլ պարտավորություններ ունեն, որոնք պետք է ճշտությամբ կատարել այս դաշինքում: Բայց մեր շահերը չեն համընկնում Միացյալ Նահանգների հետ», – միևնույն ժամանակ ասել է Մարլզը:
«Եվ իսկապես կարևոր է պահպանել մեր բոլոր միջոցների, ներառյալ՝ ապագա սուզանավերի օգտագործման լիիրավությունը, և մենք դա կանենք», – ասել է Ավստրալիայի պաշտպանության նախարարը:
Նրա խոսքով՝ կարևոր է, որպեսզի Ավստրալիայի ժողովուրդը հավատա, որ երբ ստորջրյա նման ներուժ ստացվի, ապա այն լինելու Է Ավստրալիայի «լիակատար ինքնիշխան տրամադրության ներքո»: 2021 թ. աշնանը հայտարարված AUKUS գործընկերության երեք երկրների ղեկավարները համաձայնության են եկել Ավստրալիայում միջուկային սուզանավերի նավատորմ ստեղծելու շուրջ՝ Չինաստանին համատեղ դիմակայելու համար:
Գործարքի մանրամասները հայտնի կդառնան մարտին: Այս գործարքի պատճառով Ավստրալիան հրաժարվել Է Ֆրանսիայի հետ սովորական սուզանավերի մատակարարման պայմանագրից, ինչը Փարիզի դժգոհությունն է առաջացրել։