
Fitch-ի փորձագետները գնահատել են Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի վնասները

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության փորձագետները գնահատել են Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժերի հասցրած նյութական վնասները:Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի»-ն:
Fitch Ratings-ը Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժերի վնասը գնահատել է 4 միլիարդ դոլար:
Գործակալությունը միևնույն ժամանակ նշում է, որ վնասի չափը կարող է ավելին լինել:
Թուրքիայի և Սիրիայի տարածքներում փետրվարի փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել 19 հազար 332-ի, կան հազարավոր վիրավորներ:
Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում փետրվարի լույս 6-ի գիշերը տեղի ունեցած 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 16170-ի:
Սիրիայում զոհերի թիվը հասել է 3162-ի: