Զելենսկին վստահ է, որ Ուկրաինան կանդամակցի ԵՄ-ին. Ուկրաինայի նախագահը ելույթ է ունեցել ԵԽ-ում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Բրյուսելում ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի հատուկ լիագումար նիստում, որը նախորդել է Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարների երկօրյա հանդիպմանը։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ից և վստահություն հայտնել, որ Ուկրաինան կդառնա Եվրամիության անդամ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված նրա ելույթը: «Եվրոպայի բախտը բերել է, որ այս դահլիճում՝ Եվրոպայի ամենամեծ խորհրդարանում՝ Եվրախորհրդարանում, սկզբունքային և եռանդուն մարդիկ բացարձակ մեծամասնություն ունեն… Մեր Եվրոպան աշխարհին տալիս է կյանքի եվրոպական ուղի, եվրոպական ապրելակերպ, եվրոպական կյանքի կանոններ, երբ յուրաքանչյուր ոք նշանակություն ունի, երբ իշխում է օրենքը, երբ պետությունները ձգտում են լինել սոցիալական, իսկ հասարակությունը՝ բաց… Սա մեր Եվրոպան է: Եվ ես հիմա այստեղ եմ՝ պաշտպանելու մեր ժողովրդի ճանապարհը դեպի տուն», – ասել է Զելենսկին ներկաներին: Զելենսկին շեշտել է, որ պատմության մեջ առաջին անգամ է Եվրոպական Միությունը նման մասշտաբների ռազմական օգնություն տրամադրում: Նա նաև նշել է, որ Ուկրաինան մոտենում է Եվրամիությանն անդամակցությանը:
Մենք ավելի ենք մոտենում Եվրոպական Միությանը: Ուկրաինան կդառնա Եվրոպական Միության անդամ: Հաղթական Ուկրաինան՝ հաղթական Եվրոպական Միության անդամե: Բացի այդ, Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրոպայում յուրաքանչյուրին, որ օգնել է ուկրաինացի ժողովրդին: ,Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր օգնում են Ուկրաինային կենսական անհրաժեշտության մատակարարումներով, զենքով և զինամթերքով, էներգետիկ ոլորտի սարքավորումներով և վառելիքով, հազարավոր բաներով, որոնք կենսական նշանակություն ունեն պատերազմում դիմակայելու համարե, – ասել է Զելենսկին: «Եվրոպան միշտ մնալու Է ազատ, քանի դեռ մենք միասին ենք։ Շնորհակալություն ձեզ բոլորիդ, ես բոլորիդ հրավիրում եմ Ուկրաինա»,- իր ելույթը եզրափակել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին անցյալ տարվա փետրվարի 28-ին ստորագրել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հայտը։ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային միությանն անդամակցելու համար թեկնածու երկրների կարգավիճակ տրամադրելուն։
Բանակցությունների մեկնարկի համար երկրները պետք է կատարեն մի շարք պայմաններ, ներառյալ՝ բարեփոխումներ անցկացնեն և ուժեղացնեն կոռուպցիայի դեմ պայքարը։ Ի դեպ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ղեկավարների հանդիպումից առաջ հայտարարել է, որ Բրյուսելում Եվրամիության առաջնորդների և Վլադիմիր Զելենսկիի հանդիպման արդյունքը կդառնա Կիևին ավելի մեծ աջակցությունը, այդ թվում՝ ավելի մեծ ռազմական և ֆինանսական օգնությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ,Արմենպրեսե-ը, Ուկրաինայի նախագահը փետրվարի 8-ից եվրոպական անակնկալ շրջագայություն է սկսել՝ այցելելով Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա, որից հետո մեկնել է Բրյուսել: Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպումից հետո Զելենսկին ելույթ է ունեցել Բրիտանիայի խորհրդարանի առջև, որտեղ Լոնդոնին կոչ է արել ռազմական ինքնաթիռներ տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին: