Ժամանակն է ավելացնել Ուկրաինային ցույց տրվող օգնությունը, այդ թվում՝ ռազմական. Միշել

Եկել է ժամանակը՝ մեծացնելու Ուկրաինային ռազմական և քաղաքական միջոցներով աջակցելու ջանքերը։ Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ ժամանելով ԵՄ գագաթնաժողովին, որտեղ այսօր ավելի ուշ ելույթ կունենա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ժամանակը եկել է: Մենք պետք է մեծացնենք Ուկրաինային աջակցությունը՝ ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական: Մենք պետք է որոշենք, թե ինչ լրացուցիչ միջոցներ կարող ենք օգտագործել առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում աջակցությունն ընդլայնելու համար», – ասել Է Միշելը:

Ավելի վաղ Բրյուսելում դիվանագիտական ​​աղբյուրը ТАСС-ին հայտնել էր, որ գագաթնաժողովում Կիևին ինքնաթիռներ տալու վերաբերյալ որոշում չի կայացվելու, քննարկումը կշարունակվի ՆԱՏՕ-ում, իսկ Զելենսկիի այցը կրում Է առաջին հերթին «մոտիվացիոն բնույթ»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Ուկրաինայի նախագահը փետրվարի 8-ից եվրոպական անակնկալ շրջագայություն է սկսել՝ այցելելով Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա, որից հետո մեկնել է Բրյուսել: Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպումից հետո Զելենսկին ելույթ է ունեցել Բրիտանիայի խորհրդարանի առջև, որտեղ Լոնդոնին կոչ է արել ռազմական ինքնաթիռներ տրամադրել Ուկրաինայի զինված ուժերին:

 

Տեսանյութեր

Լրահոս