«Էրդողանի մոտ այս իրավիճակը «գլխացավ է առաջացրել»». Bloomberg

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժների և դրան հաջորդած ավելի քան 3 հազար հետցնցումների հետևանքով թուրքական ներքաղաքական դաշտը հայտնվել է անկայուն վիճակում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հեղինակավոր «Bloomberg» ամսագիրը ներկայացնում է վերլուծություն, որտեղ գրում է ընտրությունների հետ կապված հավանական սցենարների մասին՝ մասնավորապես նշելով․ «Նախագահ Էրդողանը, երկու մահաբեր երկրաշարժից հետո վերակառուցման աշխատանքներն արագացնելով և ապագայում հավանական հեղաշրջումից առաջ իր ժողովրդականությունն ավելացնելու ուղղությամբ աշխատելով, ծրագրում է ընտրությունների անցկացման համար նախապես սահմանված օրվան հավատարիմ մնալ»։

Ինչպես գրում է «Bloomberg»-ը, հղում կատարելով իր «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ներքին աղբյուրներին, գաղտնի հանդիպման ընթացքում քննարկվել է ընտրությունները մայիսի 14-ին թողնելու հարցը, սակայն հունիսի 18-ի մասին ակնարկներ ևս եղել են։

Աղետից տուժած քաղաքացիների թիվը մոտ 8 մլն է, որոնք այժմ զրկվել են տնից, ապրուստի միջոցներից։ Այս պայմաններում Բարձրագույն ընտրական խորհուրդը պետք է մտածի, թե ինչպես կազմակերպել ընտրությունները նրանց համար։ Ինչպես նշում է հեղինակը, Էրդողանի մոտ, ով պատրաստվում է իր 20 տարվա իշխանության ամենադժվար ընտրություններից մեկին, այս իրավիճակը «առաջացրել է գլխացավ»։

Ըստ հոդվածի՝ նախագահ Էրդողանն այս իրավիճակում վերակառուցման արագ սկսումը տեսնում է միջոց ընտրությունների օրը նույնը թողնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս