Ճապոնիան, ԱՄՆ-ը և Կորեայի Հանրապետությունը զորավարժություններ են անցկացրել ԿԺԴՀ-ի հրթիռային արձակման պատճառով
Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության զինծառայողներն այսօր Ճապոնական ծովում համատեղ զորավարժություններ են անցկացրել մարտանավերի մասնակցությամբ՝ փետրվարի 18-ին ԿԺԴՀ-ի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակման պատճառով: Համապատասխան զեկույցը հրապարակել է Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն:
Նշվում է, որ Ճապոնիայից միջոցառմանը մասնակցել է «Ատագո» Էսկադրային ականակիրը, ԱՄՆ-ից՝ «Բերրի» Էսկադրային ականակիրը, Կորեայի Հանրապետությունից՝ «Սեջոն Մեծ արքա» Էսկադրային ականակիրը։
Զորավարժությունների նպատակն է եղել արձագանք մշակել բալիստիկ հրթիռների արձակմանը։ Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը փետրվարի 19-ին հայտնել էր, որ ԿԺԴՀ-ի զինվորականները փետրվարի 18-ին արձակել են «Հվասոն -15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ: Այն թռել Է 989 կմ՝ հասնելով 5 768,5 կմ բարձրության, և Ճապոնական ծովում հաջողությամբ խոցել Է պայմանական թիրախը։ Հրթիռի թռիչքի ժամանակը կազմել է 4 015 վայրկյան։
Բացի դրանից, գործակալությունը նշել է, որ արձակումը նախապես ծրագրված չի եղել։ Ճապոնիայի իշխանությունների տվյալներով՝ հրթիռը փետրվարի 18-ին ընկել է Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում՝ հյուսիսային Հոկայդո կղզուց 200 կմ դեպի արևմուտք։
Մինչ օրս միջադեպի հետ կապված որևիցե վնասի մասին տեղեկություններ չեն ստացվել։ Ճապոնիայի իշխանությունները նաև կարծում են, որ հրթիռի հնարավոր հեռահարությունը գերազանցել է 14 հազար կիլոմետրը, հետևաբար, այն ունակ Է հասնել ԱՄՆ-ի մայրցամաքային հատված:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, միջամայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումից հետո, փետրվարի 20-ին ԿԺԴՀ-ն երկու բալիստիկ հրթիռ է է արձայել Ճապոնական ծով, որոնք թռել են 400 կմ և 350 կմ՝ համապատասխանաբար 100 կմ և 50 կմ թռիչքի առավելագույն բարձրության վրա։ Այս առնչությամբ նույն օրն ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է կայացել: