Բաժիններ՝

ԱՄԷ-ն Ասադին հրավիրել է մասնակցել կլիմայի շուրջ ՄԱԿ-ի խորհրդաժողովին

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանը հրավեր է ուղարկել Սիրիայի ղեկավար Բաշար ալ Ասադին` մասնակցելու կլիմայի շուրջ ՄԱԿ-ի COP28 խորհրդաժողովին, որը նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 12-ը կանցկացվի Դուբայում:

«Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադն ընդունել է Սիրիայում ԱՄԷ-ի դեսպանի պաշտոնակատար Աբդել Հաքիմ ալ Նայիմին, որը նրան հանձնել է ԱՄԷ-ի նախագահ Մուհամմադ բին Զայեդ ալ Նահյանի հրավերը՝ մասնակցելու COP28 խորհրդաժողովին», – նշվում է Դամասկոսում ԱՄԷ-ի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Մայիսին արաբական երկրները՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, որոշում են ընդունել վերականգնել Սիրիայի անդամակցությունը Արաբական պետությունների լիգային: Դա հնարավոր է դարձրել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի մասնակցությունը տարածաշրջանային կազմակերպության աշխատանքին, մասնավորապես՝ նա ստացել է լիգայի գագաթնաժողովին մասնակցելու հրավեր. այն տեղի է ունենալու մայիսի 19-ին Էր Ռիադում։ Սիրիայի մասնակցությունը լիգային սառեցվել էր 2011 թվականին՝ այդ երկրում զինված հակամարտության սկսվելուց հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031