Բաժիններ՝

ԵՄ-ն առաջին անգամ Պարսից ծոցի երկրների հատուկ ներկայացուցիչ է նշանակել

Եվրամիության խորհուրդը մայիսի 15-ին Իտալիայի նախկին արտգործնախարար Լուիջի Դի Մայոին նշանակել է Պարսից ծոցի տարածաշրջանում հատուկ ներկայացուցիչ: Այս մասին ասվում է խորհրդի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵՄ հատուկ ներկայացուցչի խնդիրն է զարգացնել ավելի ամուր, համապարփակ և ռազմավարական գործընկերություն Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների հետ:

Դի Մայոն իր պարտականությունները կստանձնի հունիսի 1-ից։ Նրա մանդատը ի սկզբանե սահմանված է 21 ամսով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս