Բաժիններ՝

Վրաստանը չի քննարկում Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը

Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարց օրակարգում չկա: Նման հայտարարություն է արել իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մայիսի 10-ից հանվել է Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության արգելքը և չեղարկվել է տուրօպերատորներին ու տուրիստական ​​գործակալներին Վրաստան տուրիստական փաթեթներ վաճառելուց զերծ մնալու հանձնարարականը։ Դրանից հետո մի շարք լրատվամիջոցներ սկսել են քննարկել երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը։

«Երկաթուղային հաղորդակցության հարց օրակարգում չկա: Մեր որոշումներն ընդունվում են՝ ելնելով այն սկզբունքից, թե դա ինչպես է համապատասխանում մեր ազգային շահերին: Այսօր այդ հարցն օրակարգում չկա»,- ասել է Կոբախիձեն:

Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն չկա 1990-ականների սկզբից ի վեր, երբ Վրաստանը կորցրեց վերահսկողությունը Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանների (Հարավային Օսիա) նկատմամբ։

Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չկան, դրանք խզվել են վրացական կողմից 2008 թվականի օգոստոսի հակամարտությունից հետո, երբ Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Ցխինվալի շրջանի (Հարավային Օսիա) անկախությունը։

Երկրների միջև երկխոսությունն իրականացվում է Ժնևի միջազգային բանակցությունների և ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ու ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի հանդիպումների շրջանակներում:

Վրաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ երկիրը պահպանում է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցները, որոնք կապված են ֆինանսների և սահմանով ապրանքների տեղափոխման հետ։ Միևնույն ժամանակ, Վրաստանի իշխանությունները Ռուսաստանի դեմ իրենց սեփական պատժամիջոցները չեն սահմանել՝ հայտարարելով, որ դրանից կտուժի միայն Վրաստանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031