Բայրամովը Բրյուսելում հանդիպել է Ժոզեպ Բորելին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բրյուսելում է․ նա հանդիպում է անցկացրել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հետ։ Այցի մասին նախապես չէր հայտարարվել։

ՆԱՏՕ-ում Ադրբեջանի առաքելության ղեկավար Ջաֆար Հուսեյնզադան թվիթերյան իր էջում գրել է, որ հանդիպմանը քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունները։ Դեռևս տեղեկություններ չկան Բայրամովի բրյուսելյան այցի օրակարգից։

Հավելենք, որ վերջերս էլ այցով Բրյուսելում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահականի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031