Բաժիններ՝

Իրանի արտգործնախարարը ՄԱԿ-ի ԱԽ-ին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իսրայելի ապամիջուկայնացման համար

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ԱԽ) և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) կոչ է արել շտապ միջոցներ ձեռնարկել Իսրայելի ապամիջուկայնացման համար:

Պաշտոնյան այս կերպ է արձագանքել Երուսաղեմի և հրեական պետության ժառանգության գործերի նախարար Ամիhայ Էլիյահուի հայտարարությանը, որը հնարավոր է համարել Գազայի հատվածում միջուկային զենքի կիրառումը։

«Միջուկային զենքի կիրառման մասին Իսրայելի վարչակարգի նախարարի հայտարարությունները ցույց են տալիս վարչակարգի իրական ձախողումը Դիմադրության դիմաց: ՄԱԿ-ի ԱԽ-ն և ՄԱԳԱՏԷ-ն պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն վայրագ և ապարտեիդ վարչակարգի զինաթափման համար։ Վաղը ուշ կլինի։ Այս ցեղասպանության ամբողջական պատասխանատուն Սպիտակ տունն է», – գրել է Աբդոլլահիանը X սոցիալական ցանցում:

The Guardian պարբերականը հաղորդում է, որ իսրայելցի նախարար Ամիհայ Էլիյահուի հայտարարությունից հետո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նրան նկատողություն է տվել և զրկել նախարարների կաբինետի հանդիպումներին մասնակցելու իրավունքից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս