Բաժիններ՝

Եթովպիայի հյուսիսում կատաղի մարտեր են ընթանում բանակի և աշխարհազորականների միջև

Եթովպիայի հյուսիսային Ամհարա նահանգում ինտենսիվ մարտեր են ընթանում կառավարական զորքերի և աշխարհազորականների միջև ։ Այդ մասին հաղորդել է տեղական SABC մեդիա խումբը։

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ բախումները շարունակվում են նահանգի տարբեր մասերում։ Երկու կողմերն էլ օգտագործում են ծանր զինատեսակներ։ Օգոստոսին կողմերի միջեւ ձեռք էր բերվել հրադադարի շուրջ համաձայնություն, որը մի քանի անգամ խախտվել էր։

Եթովպիայի դաշնային կառավարությունն օգոստոսի 4-ին արտակարգ դրություն է հայտարարել Ամհարա նահանգում՝ կանոնավոր զորքերի և տեղի աշխարհազորականների միջև բախումներից հետո։ Որոշումն ընդունվել է նահանգի իշխանությունների խնդրանքով։

Նահանգում զինված բախումները սկսվել են այն բանից հետո, երբ դաշնային իշխանությունները պահանջել են զինաթափել աշխարհազորականներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930