Բաժիններ՝

Ամերիկյան ատոմային սուզանավը ժամանել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի

Ամերիկյան «Օհայո» դասի ատոմային սուզանավը ժամանել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) օպերատիվ պատասխանատվության գոտի, որը ներառում է Մերձավոր Արևելքը, Արևելյան Աֆրիկան ​​և Կենտրոնական Ասիան: Այս մասին CENTCOM-ը հայտնել է X սոցիալական հարթակում:

«2023 թվականի նոյեմբերի 5-ին «Օհայո» դասի սուզանավը ժամանել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության պատասխանատվության գոտի», – գրել է գերատեսչությունը։

Պենտագոնի մամուլի քարտուղար գեներալ Պատրիկ Ռայդերը հոկտեմբերի 31-ին տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն CENTCOM-ի գործողությունների շրջան է ուղարկում ևս 300 զինծառայողի։ Ռայդերը չի նշել ուժերի տեղաբաշխման ստույգ վայրերը, սակայն ընդգծել է, որ դրանք չեն ուղարկվի Իսրայել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930