Բաժիններ՝

Վաշինգտոնում չին-ամերիկյան խորհրդակցությունների ժամանակ կքննարկվի սպառազինությունների վերահսկման շուրջ պայմանագրերի կատարումը

Չինաստանը տրամադրված է Միացյալ Նահանգների հետ երկխոսության առաջմղմանը սպառազինությունների վերահսկման և զանգվածային ոչնչացման զենքի չտարածման հարցերի շուրջ: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

«Չինաստանը և Միացյալ Նահանգներն առաջ կմղեն երկխոսությունը և փոխգործակցությունը լայն ցանկի հարցերի շուրջ, ներառյալ՝ միջազգային պայմանագրերի կատարումը սպառազինությունների վերահսկման և չտարածման բնագավառում», – հայտնել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Վաշինգտոնի ներկայիս խորհրդակցությունների ժամանակ Պեկինի դիրքորոշման և նպատակների մասին ՏԱՍՍ-ի հարցին։

Ինչպես պարզաբանել է չինացի դիվանագետը, ՉԺՀ-ն այս հարցով սերտ շփումներ է պահպանում այլ երկրների հետ։

«Մենք ժամանակին տեղեկատվություն կհրապարակենք, թե ինչպես են ընթանում խորհրդակցությունները», – հավելել է նա։

Նոյեմբերի 6-ին ավելի ուշ Վաշինգտոնում տեղի կունենան չին-ամերիկյան խորհրդակցություններ։ Միացյալ Նահանգների կողմից բանակցություններին կմասնակցի սպառազինությունների վերահսկման, ստուգման և համաձայնագրերի կատարման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Մելորի Ստյուարտը, Չինաստանի կողմից՝ ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության սպառազինությունների վերահսկման վարչության տնօրեն Սուն Սյաոբոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս