Բաժիններ՝

Գալկինը բացահայտել է Պուգաչովայի գտնվելու վայրը

Ռուս կատակերգու և հաղորդավար Մաքսիմ Գալկինը կնոջ՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի հետ լուսանկար է հրապարակել Պրիբալտիկայից։

«Ինչ արեւոտ կիրակի է այսօր Սիգուլդայում»,-ինստագրամյան հրապարակման ներքո գրել է կատակերգուն։
Ինչպես գրում է Lenta.ru-ն, ավելի վաղ Պուգաչովայի մեքենան նկատվել էր Տվերում։ Նա Ռուսաստան է վերադարձել նոյեմբերի 2-ին։ Երգչուհին երկիր է մտել Պսկովի շրջանի սահմանային անցակետով։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ալլա Պուգաչովայի վերադարձը, ասել է, որ ցանկացած օրինապաշտ ռուս կարող է ազատորեն լքել իր հայրենիքը եւ ցանկացած ժամանակ վերադառնալ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս