
Լեհաստանի վարչապետն ասել է, որ ունի ընդդիմադիր գործիչների «երկար ցուցակ», որոնք գաղտնալսվել են Pegasus ծրագրի կողմից

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երկրի նախագահ Անջեյ Դուդային ասել է, որ ապացույցներ ունի, որ լեհական հետախուզական ծառայությունները ձեռք են բերել Pegasus լրտեսական ծրագիրը, որն օգտագործվում էր ընդդիմության դեմ, գրում է Radio Polskie-ն։
«Ես ունեմ բացահայտված փաստաթուղթ, բայց սա ձեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի միայն նմուշն է, որը 100%-ով հաստատում է Pegasus-ի գնումն ու օգտագործումը», – ասել է Տուսկը: Նա հավելել է, որ այն մարդկանց ցուցակը, ում բջջային սարքերը վարակվել են ծրագրով, «շատ, շատ երկար» է։
Ըստ Տուսկի՝ Pegasus ծրագիրը ձեռք է բերվել Լեհաստանի նախորդ կառավարության աշխատանքի ժամանակ՝ Կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոյի պահանջով` Արդարադատության հիմնադրամի գումարով։