
Բազային կոգնիտիվ թեստը պետք է երկրի ղեկավարի համար պարտադիր լինի. Մասկ

Ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է պետության ղեկավարի համար պարտադիր կոգնիտիվ թեստ անցկացնելու անհրաժեշտության մասին։
Այսպես է նա մեկնաբանել X սոցիալական ցանցի օգտատերերի այն հայտարարությունը, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մտավոր կարողությունները ստուգելու Սպիտակ տան դժկամությունը հավասարազոր է նման փորձարկումը ձախողելուն։
«Բազային կոգնիտիվ թեստ հանձնելը չպետք է ընտրովի լինի մեկի համար, ում ձեռքում միջուկային պայուսակն է»,- ասել է Մասկը։