Բաժիններ՝

Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ

Ուկրաինայի զինված ուժերը ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ի միջոցով Բրյանսկի մարզում հարձակվել են Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսի վրա։ Վերջին տվյալներով՝ թիմին ուղեկցող կինը զոհվել է։ Հոսպիտալացվել է յոթ մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահին կից երեխաների իրավունքների հարցերով լիազոր Մարիա Լվովա-Բելովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Երեխաները տեղափոխվում են Բրյանսկի մարզային մանկական հիվանդանոց։ Նրանք ունեն բեկորային վիրավորումներ։ Դեպքի վայրում աշխատում են բժիշկներ և հոգեբաններ։ Տուժածների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է», – գրել է նա։

«Իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ, անհրաժեշտության դեպքում անպայման կմիջամտենք», – հավելել է երեխաների իրավունքների պաշտպանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930