
Ֆինլանդիան ներկայացրել է փախստականների համար նոր արգելքների նախագիծ

Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարությունն օրինագիծ է ներկայացրել սահմանային ընթացակարգի մասին, որն արգելում է փախստականներին տեղաշարժվել երկրի ներսում, քանի դեռ ապաստան տրամադրելու մասին որոշում չի կայացվել: Այս մասին հայտնել է գերատեսչությունը:
«Ներքին գործերի նախարարությունը հաստատման է ուղարկել սահմանային ընթացակարգ մտցնելու առաջարկի նախագիծը: Սահմանային ընթացակարգը սահմանամերձ երկիր ժամանած ապաստան հայցողների դիմումների ավելի ինտենսիվ մշակումն է:
Դիմորդները պետք է լինեն սահմանին կամ մոտակայքում, մինչ նրանց դիմումն ընթացքի մեջ է: Գործնականում դիմորդը պետք է մնա ընդունելության կենտրոնում նախատեսված տարածքում»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ: