Մասկը «խելագարություն» է համարում Կիևին օգնելը
Ամերիկացի գործարար, միլիարդատեր Իլոն Մասկը խելագարություն է համարում ԱՄՆ հաջորդ նախագահի օրոք Ուկրաինային օգնությունը բացառելու հնարավորությունից չօգտվելը։
«Սա խելագարություն է», – գրել է Մասկը X-ում՝ իր պատին տեղադրելով սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսի հայտարարությունը:
Ավելի վաղ Վենսը նշել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Սենատում քննարկվող Ուկրաինային և Իսրայելին օգնության փաթեթային օրինագիծը նախատեսում է Կիևին միջոցներ հատկացնել մինչև 2025 թվականի սեպտեմբերի վերջը։
Սենատորի խոսքով, եթե երկրի ղեկին հայտնված Թրամփը որոշի «դադարեցնել կամ բացառել ֆինանսական աջակցությունը Ուկրաինայի պատերազմին՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար», դեմոկրատները կարող են դա ներկայացնել որպես օրենքի խախտում և կփորձեն իմփիչմենթի գործընթաց սկսել։