ԱՄՆ-ը ցանկանում է ասյօր հրապարակել Իրանի հետ հուշագրի տեքստը. Վենս

Վաշինգտոնի վարչակազմը կցանկանար ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի տեքստը հրապարակել այսօր՝ հունիսի 17-ին, թեև Պակիստանը խնդրում է հետաձգել փաստաթղթի հրապարակումը մինչև հունիսի 19-ը։ Այս մասին CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ինչ վերաբերում է ամբողջական տեքստին, ապա պակիստանցիները, որոնք կարևոր դեր են խաղացել իրանցիների հետ այս համաձայնագրի կնքման գործում միջնորդելու հարցում, խնդրել են մեզ առայժմ չհրապարակել ամբողջական տեքստը՝ ասելով, որ այն կհրապարակվի ոչ ուշ, քան ուրբաթ օրը։ Մենք, ըստ էության, փորձում ենք նրանց դրդել, որպեսզի նրանք հրապարակեն այն այսօր, քանի որ ցանկանում ենք ամերիկյան ժողովրդին պատմել, թե կոնկրետ ինչ է պարունակվում այս համաձայնագրում», – հայտնել է Վենսը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդիսացող Պակիստանի պաշտոնյաները հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը, որը կոչված է վերջ դնելու Մերձավոր Արևելքում պատերազմին։ Փաստաթղթի ստորագրման հանդիսավոր արարողությունը, ինչպես նախատեսված է, տեղի կունենա Ժնևում հունիսի 19-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930