
Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան մի քանի թևավոր հրթիռ է արձակել իր արևելյան ափից։ Այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության զինվորականներին։
Արձակումն իրականացվել է տեղի ժամանակով մոտավորապես 09:00-ին։ Հրթիռներն ընկել են ծովը՝ հյուսիսկորեական Վոնսան քաղաքից հյուսիս-արևելք։ Դրանց թիվը չի նշվում։
Հարավկորեական կողմը նշել է, որ ուժեղացնում է զգոնությունը և հետևում է Փհենյանի գործողություններին ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ։
Yonhap-ը հավելում է, որ սա տարեսկզբից Հյուսիսային Կորեայի կողմից թևավոր հրթիռների հինգերորդ արձակումն է: