
Էրդողանը կարծում է, որ մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղության ճանապարհը պաղեստինյան պետության ստեղծումն է

Մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղության, հանգստության և տնտեսական զարգացման ուղին պաղեստինյան անկախ պետության ստեղծման միջոցով է: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթը Դուբայում ընթացող Համաշխարհային կառավարական գագաթնաժողովին:
«Իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման բոլոր քայլերը անավարտ կմնան, քանի դեռ չի ստեղծվել անկախ, ինքնիշխան և աշխարհագրորեն ինտեգրված պաղեստինյան պետություն՝ 1967 թվականի սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»,-ասել է Թուրքիայի ղեկավարը:
Նա նաև հավաստիացրել է, որ Թուրքիան այսուհետ ևս կաջակցի պաղեստինցիներին իրենց իրավունքների համար պայքարում: «Մենք երբեք չենք թողնի մեր պաղեստինցի եղբայրներին լքված, անօգնական և միայնակ»,-ասել Է Էրդողանը: