ԱԺ հարցուպատասխանի իմ սիրած մասը Ձեզ հարցեր տալն էր. Շիրակ Թորոսյանի անսահման քծնանքը
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 300.000 ադրբեջանցիների վերադարձի թեման ֆեյք, մտացածին, հորինովի թեմա է, և, որ նման բան չի եղել, չկա և չի լինելու:
«Մեր հանրությունն էլ պետք է համապատասխան արձագանք ցուցաբերի այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք սուտը տարածել են: Էլի եմ ուզում ասել, որ նման թեմա ընդհանրապես, թեկուզ լրատվական ֆոնի մակարդակում պահելու հնարավորություն կա միայն պատերազմի եռագլուխ կուսակցության խոսույթները շարունակելու դեպքում: Այսինքն՝ եթե մենք հակամարտության տրամաբանության մեջ ենք մտնում, ինչ խոսույթներ ասես կարող են ձևավորվել, բայց խաղաղության օրակարգը և խաղաղությունը բոլոր թեմաները փակում է և փակել է: Սրանում է իրողությունը»,- շարունակել է նա՝ պնդելով, որ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային անվտանգության բոլոր սպառնալիքները հաղթահարել է և կառավարում է:
«Եվ միակ սպառնալիքը, որը կարող է առաջանալ, դա պատերազմի եռագլուխ կուսակցության և նրանց պոչերի գործունեությունն է: Հայաստանի և Ադրբեջանի հանրապետություններն Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը: Հիմա և՛ խոսքերով, և՛ սիմվոլիկայով պատերազմի եռագլուխ կուսակցությունը կասկածի տակ է առնում էդ խաղաղության պայմանավորվածությունը: Հիմա էն խմբակցությունը, որ էկավ խորհրդարան, էլի էս նույն դրոշները (Արցախի դրոշը։- Մ.Պ.) դնելո՞ւ է սեղանին, էդտեղից սկսվում է անվտանգային սպառնալիքների գեներացումը, որովհետև ստացվում է, որ խաղաղության համաձայնագրի ճարտարապետությունը, ՀՀ խորհրդարանում կա ուժ, որը չի ընդունում: Հետևաբար, սա գեներացնում է սպառնալիք»,- շեշտել է Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում

