Բաժիններ՝

Սիրիայի արևելքում ամերիկյան բազան ենթարկվել է հրթիռակոծման

Սիրիայի արևելքում գտնվող Դեյր էր Զոր նահանգում գտնվող Կոնիկո գազային հանքավայրում տեղակայված ամերիկյան բազան հրթիռակոծվել է։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Չորս հրթիռ ընկել է Կոնիկո դաշտում գտնվող բազայի տարածքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, բազայի հարավային մասում կրակի սյուն է բարձրացել»,- նշված է հաղորդագրոեւթյան մեջ։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր՝ Իրաքում գտնվող ամերիկյան բազաները, ինչպես նաև Սիրիայում գտնվող նրա զորքերը պարբերաբար ենթարկվում են հարձակումների։ Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել են Իրաքում գործող զինված շիա խմբավորումները։

ԱՄՆ-ի զինված ուժերը վերահսկում են Սիրիայի արևելյան և հյուսիս-արևելյան շրջանները՝ Դեյր էր Զոր, Ալ-Հասաքա և Ռաքքա նահանգներում, որտեղ գտնվում են նավթի և գազի ամենամեծ հանքավայրերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829