Բաժիններ՝

Հայիթիում արտակարգ դրություն է հայտարարվել ավազակախմբերի դեմ պայքարելու համար

Հայիթիի ղեկավարությունը որոշում է ընդունել արտակարգ դրություն սահմանել ողջ երկրի տարածքում զինված ավազակախմբերի դեմ պայքարելու համար։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:Համապատասխան որոշումը հրապարակվել է կարիբյան հանրապետության Le Moniteur պաշտոնական թերթում։ Նշվում է, որ արտակարգ դրությունը կգործի առնվազն մեկ ամիս։

Իրադրությունն անվտանգության ոլորտում և հումանիտար վիճակը Հայիթիում վատթարացել է 2021 թվականին նախագահ Ժովենել Մոյիզի սպանությունից և երկրաշարժից հետո. ավազակախմբերը վերահսկում են երկրի մայրաքաղաք Պորտ օ Պրենսի ավելի քան 80 %-ը:

Մարտի 1-ին համաձայնագիր է ստորագրվել Քենիայի 1000 ոստիկանից բաղկացած խաղաղապահ զորախումբ Հայիթի ուղարկելու վերաբերյալ` հանցավորության դեմ պայքարելու համար։ Վերջին տարվա ընթացքում Հայիթիի մայրաքաղաքը և մի շարք այլ շրջաններ վերահսկող հանցավոր խմբավորումների սանձարձակության հետևանքով զոհվել է շուրջ 8000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս