Բաժիններ՝

Շվեդիայի արտգործնախարարը հրաժարական է տվել

Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ հրաժարական է տալիս և հեռանում քաղաքականությունից՝ առանց այդ քայլի պատճառները հայտնելու։ Իր որոշման մասին Բիլստրյոմը գրել է X սոցիալական հարթակում։Նա հայտնել է, որ վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին արտգործնախարարի պաշտոնից հրաժարվելու իր որոշման մասին հայտնել է «տխրության և հպարտության միախառնված զգացողությամբ»։

Քաղաքականությամբ զբաղվելու 25 տարիների ընթացքում Թոբիաս Բիլստրյոմը տարբեր պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում՝ 10 տարի աշխատել է նախարարի պաշտոնում, 2006-2014 թվականներին՝ միգրացիայի նախարարի, իսկ 2022 թվականից՝ արտաքին գործերի նախարարի։

«Ես այժմ ամբողջովին հեռանում եմ քաղաքականությունից։ Դա նշանակում է, որ հրաժարվում եմ նաև Ռիկսդագում (խմբ.՝ Շվեդիայի խորհրդարան) իմ աթոռից», – գրել է 50-ամյա Բիլստրյոմը։Արտգործնախարարի պաշտոնում իր ձեռքբերումների շարքում նա առանձնացրել է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ 200 տարի չեզոքություն պահպանելուց հետո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս