«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին պատասխան է մշակվում. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում, մեկնաբանելով «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի դեմ ԱՄՆ պատժամիջոցները, հայտարարել է, որ այժմ պատասխան միջոցներ են մշակվում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի, ՌԻԱ Նովոստիի, RT–ի, Sputnik–ի և Ruptly-ի նկատմամբ։
Նոր պատժամիջոցներն առնչվում են նաև «Ռոսիա սեգոդնյա»-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին և այդ հեռուստաալիքի մի շարք ղեկավարների:
«Իհարկե, դրան պատասխան կտրվի… Միայն թե հիմա պետք է հասկանալ է՝ ինչի հետ գործ ունենք»,- ասել է Զախարովան։
Խոսելով պատժամիջոցների մասին` նա նշել է, որ դա զուտ այսպես կոչված ցանկ չէ, այսինքն` թոփ ցուցակում ներառում, կամ հավատարմագրման չեղարկում, կամ հեռարձակման արգելք, կամ օտարերկրյա գործակալի հայտարարում։
«Սա ընդհանրապես ինչ-որ այլ հիբրիդային սխեմա է, որի կեսը դեռ հայտնի չէ նույնիսկ ամերիկացի օգտատերերին, կազմակերպություններին, կառույցներին… Այսինքն` ինչ–որ մաս բարձրաձայնվել է, ինչ-որ մաս որևէ տեղ, հավանաբար, կամ մշակվում է, կամ դեռ ինչ-որ տեղ սեղանի տակ է դրված»,- պարզաբանել է դիվանագետը։
Անդրադառնալով ընդհանուր առմամբ պատժամիջոցների սահմանման պատճառներին՝ Զախարովանա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ նոյեմբերին պետք է ընտրություններ լինեն, ուրեմն` սեպտեմբերի սկզբին օրակարգ է պետք։
«Այն այժմ ներկայացրել է Վաշինգտոնը… Ի՞նչ օրակարգ է։ Ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի միջամտության մասին կրկին պատմություն հորինել չի ստացվի, բայց պետք են իբրև թե թարմ, նոր, թարմացված փաստեր»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով` սա տեղեկատվական արշավ է, որը նախապատրաստվել է ամերիկյան պետության և հատուկ ծառայությունների մասնակցությամբ։