Բաժիններ՝

Իսրայելը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին Լիբանանի հարավում

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) լույս սեպտեմբերի 5-ի գիշերը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ԻՊԲ մամուլի ծառայությունը:

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավի Ջիբբայն, Զութար էլ Չարքիե և Ռամիա շրջաններում հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի ավելի քան տասը արձակման կայանքների և ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների, որոնք սպառնալիք են ներկայացնում Իսրայելի քաղաքացիների համար», – ասվում է Իսրայելի զինվորականների Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ 

ԻՊԲ-ն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 4-ին Լիբանանից իսրայելական տարածք է արձակվել շուրջ 65 հրթիռ, որոնց մի մասն է միայն կալանվել հակաօդային պաշտպանության կողմից, մյուսներն ընկել են բաց տեղանքում։ Տուժածների մասին չի հաղորդվում:

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Գազայի հատվածում սկսված պատերազմի ընթացքում Լիբանանում գործող «Հեզբոլլահ»-ի մարտիկները և իսրայելցի զինվորականները գնդակոծում են միմյանց դիրքերը սահմանների երկայնքով։ Երկու երկրների սահմանամերձ շրջաններից տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30