Մոսկվայում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները, ովքեր փորձում էին չարտոնված ակցիա կազմակերպել, ձերբակալվել են:
«Կա երկու ձևաչափ՝ Մինսկի խումբն ու եռակողմ ձևաչափը: Լավրովը հասկացրեց, որ կարգավիճակը կարող է քննարկվել այս ձևաչափերից մեկի շրջանակում, և եթե ոչ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ապա կարող է լինել եռակողմ ձևաչափը: Ամերիկացիներն ու Եվրոպան, չաջակցելով Երևանին, երբ դրա կարիքը կար, պարտվեցին Կովկասը: Ամերիկացիները կարող են վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին, որ դադարեցնում են գնել նավթ, էմբարգո են հայտարարում, որ պետք է զորքերը վերադառնան իրենց նախնական դիրքերին, կճանաչեն Արցախի անկախությունը, դա ինչ-որ տեղ գործուն տարբերակ է, մնացածն անկապ խոսակցություններ են: Հայերը կարող են պահանջել վերադարձնել շրջանները, ամերիկացիներն ինչ-որ բաներ կպահանջեն, բայց ի՞նչ է՝ պատերազմելո՞ւ են հայերը, ինչո՞վ: Կրկնեմ, որ Արևմուտքն ուշացել է, պարտվել է պարտիան:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, թե կորոնավիրուսի նոր՝ բրիտանական տարբերակը 30% -ով ավելի մահացու է: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախատեսում են հանդիպել հաջորդ ամիս: Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, այս մասին հայտնել է Կանադայի վարչապետի աշխատակազմը :
Ռուսաստանի Հեռավոր Արևելքում ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել` ի պաշտպանություն ձերբակալված քաղաքական գործչի: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է օրենքի խախտման համար: Խաբարովսկի քաղաքապետարանը հայտնել է, որ հրապարակում մոտ 250 մարդ է հավաքվել:
Սենատորի հարցին, թե արդյոք պաշտոնապես կճանաչե՞ն Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները՝ որպես ցեղասպանություն՝ Բլինկենը պատասխանել է. «Որպես նախագահի թեկնածու ՝ նախագահ Բայդենը Հիշատակի օրվա իր հայտարարության մեջ խոստացավ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Մեր վարչակազմը պարտավորվելու է գերակայություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն չկրկնվի»:
Գազայի հյուսիսում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով տուժել է 30 մարդ: Ինչպես տեղեկացնում է The Jerusalem post-ը, երկու քաղաքացի գտնվում է ծանր վիճակում:
Հունգարիայի դեղաբանության եւ սննդի ազգային ինստիտուտը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է գրանցել «Սպուտնիկ V»-ն: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը:
Ամերիկացի ռեփեր Շոն Քարթերը, որը հայտնի է որպես Jay-Z եւ երգչուհի Բեյոնսեի ամուսին, 10 միլիոն դոլար ծավալով հիմնադրամ է ստեղծել կանեփ արտադրող սեւամորթ ձեռնարկատերերին աջակցելու համար:
Շրի Լանկան օտարերկրյա զբոսաշրջիկների համար սահմանները բացել է 10-ամսյա լոքդաունից հետո. մուտքի համար կպահանջվի COVID-19-ի բացասական թեստ:
Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողի նախարար Արմին Լաշետը պաշտոնապես ընտրվել է Գերմանիայում իշխող կոալիցիայի մեջ մտնող Քրիստոնյա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ:
Աֆրիկայի եւս չորս երկրներում՝ Բոտսվանայում, Զամբիայում, Քենիայում եւ Գամբիայում, կորոնավիրուսի՝ շատ վտանգավոր համարվող մանրէահիմք են հայտնաբերել, որն ստացել է 501.V2 մակնշումը:
ԱՄՆ Կոնգրեսի սենատը հունվարի 22-ին հաստատել է պաշտոնաթող գեներալ Լլոյդ Օսթինի թեկնածությունը պաշտպանության նախարարի պաշտոնում:
Հարավային Կարոլինայի նահանգից քաղաքական գործիչ Ջեյմի Հարիսոնին հունվարի 21-ին ընտրել են Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի (ԴԿԱԿ) նախագահ:
Հունվարի 6-ին Վաշինգտոնում անկարգությոնների կազմակերպման եւ Կապիտոլիումի զավթման մեղադրանքներ են առաջադրվել արդեն ԱՄՆ-ի ավելի քան 120 բնակիչների:
Իսրայելցի զինվորականները հունվարի 22-ին ոչնչացրել են անօդաչու թռչող սարք, որը Լիբանանից ուղարկվել էր Իսրայելի օդային տարածք։
Վիեննան պատրաստ է հարթակ դառնալ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ռազմավարական բանակցությունների համար, եթե դա անհրաժեշտ լինի, դրականորեն է գնահատում Վաշինգտոնից Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի (СНВ-3) երկարացման մասին Վաշինգտոնից հնչող ազդանշանը:
Կոնգրեսական Ադամ Շիֆը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը:
Պայթյուն է որոտացել Թաթարստանի Սարմանովոյի շրջանի փոքր նավթային ձեռնարկություններից մեկում:
Մնացած 10 տոկոսն անվերապահ աջակցում են Նիկոլին ու նրան գրեթե սրբացնում: Փաշինյանի ամենամոլի երկրպագուները Հայաստանում հետկլիմակտերիկ տարիքում գտնվող կանայք են, ովքեր վատ վերաբերմունք ունեն Հայ Առաքելական եկեղեցու և Ռուսաստանի հանդեպ:
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին հակամարտության լույսի ներքո, Բայդեն-Հարիսի վարչակազմը կվերանայի ԱՄՆ անվտանգային աջակցությունն Ադրբեջանին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները Բաշկիրիայում կանխել են ահաբեկչական գործողությունն իրավապահների դեմ եւ ձերբակալել են այն պատրաստած ռուսաստանցուն:
Սույն թվականի հունվարի 20-ին ՝ Վաշինգթոնի ժամանակով ժամը 12-ից րոպեներ առաջ Ջոզեֆ Բայդենը երդման հանդիսավոր արարողությամբ ստանձնեց Միացյալ Նահանգների 46-րդ նախագահի պաշտոնը։ Կամալա Հարիսը նույնպես երդվեց՝ դառնալով ոչ միայն առաջին կին, այլև առաջին սևամորթ և հնդկական արմատներով փոխնախագահը։
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իսմայիլ Հաքքը Փեքինն անհանգստացած է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենի Թուրքիայի մասին հայտարարություններից։
COVID-19-ի դեմ պատվաստանյութերը, հավանաբար, անհրաժեշտ է արդիականացնել կորոնավիրուսի նոր տարատեսակի դեմ պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով, որը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում:
RTVi միջազգային ռուսալեզու հեռուստաալիքը գործարակել է HD ձեւաչափով հեռարձակումը Չինաստանում, Ճապոնիայում, Սինգապուրում եւ մի շարք այլ երկրներում, որտեղ ավելի վաղ ներկայացված չի եղել: Հունվարի 21-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են հեռուստաընկերության մամուլի ծառայությունում:
Եվրախորհուրդը մտադիր չէ միջամտել կորոնավիրուսի դեմ չինական եւ ռուսաստանյան պատվաստանյութեր օգտագործելու հարցում Հունգարիայի մտադրությանը, քանի որ այն գտնվում է Հունգարիայի կառավարության իրավասության մեջ:
Նա ընդգծեց՝ սուտը Նիկոլ Փաշինյանի կրեդոն է. «Մենք բոլորս մեզ դավաճանված ենք զգում և այդ դավաճանվածի շոկից դեռ դուրս չեկած՝ մեզ պարտադրում են երջանկություն ապրել այն մտքից, որ դու կարող ես գնացք նստել Մեղրիում, հայտնվել Ռուսաստանում՝ Բաքվի միջոցով: Սա՞ է հայկական երազանքը: Դու Ստեփանակերտի հրապարակում քայլելու ես, լսելու ես Շուշիից նամազը և բացարձակ որևէ ապրումներ չես ունենալու, որովհետև Շուշին ադրբեջանական քաղա՞ք է, այնպիսի դժբախտ ու դժգույն քաղաք է, որ Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակվեց և թյուրքական երկրների 2022թ. մշակութային մայրաքաղաք. շատ անճաշակ են էդ թյուրքական ժողովուրդները»:
Գերմանիան թեւակոխել է համավարակի բարդ փուլը. կան դրական ասպեկտներ, բայց լուրջ սպառնալիք է ներկայացնում կորոնավիրուսի մուտացիան: