Ռուսաստանը դոլարով հաշվարկներից չի հրաժարվել, իրենք են մերժել. Պուտին
Ռուսաստանը չի հրաժարվել դոլարով հաշվարկներից, իրենք են մերժել, հետևաբար ստիպված ենք այլ հնարավորություններ փնտրել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք ապադոլարացման քաղաքականություն չենք վարում։ Չէ՞ որ մենք չենք հրաժարվել դոլարային հաշվարկներից, այդ մեզ են մերժել, և մենք պարզապես ստիպված ենք այլ հնարավորություններ փնտրել։ Հավանաբար (խոսքը ԱՄՆ-ի մասին է։- խմբ.) հույս ուներ, որ մեզ մոտ ամեն ինչ կփլուզվի, այդ պատճառով մերժել էին դոլարային սպասարկումը»,- ասել է Պուտինը Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահն արդեն ասել էր, որ Արևմուտքն «ինքն իր ոտքին է կրակում»` սահմանափակելով դոլար օգտագործելու ՌԴ–ի հնարավորությունները։
Արևելյան տնտեսական համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 3-6-ը Վլադիվոստոկի Հեռավորարևելյան դաշնային համալսարանի տարածքում։ Sputnik–ը համաժողովի գլխավոր տեղեկատվական հովանավորն է։