
Իրանը հարմար խաչմերուկ է Հյուսիս-Հարավ և Արևմուտք-Արևելք միջանցքների համար. Փեզեշքիան

Իրանը ռազմավարական դիրքի շնորհիվ հարմար օղակ է Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջազգային տրանսպորտային միջանցքների համար։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այս մասին հայտարարել է ԲՐԻԿՍ-ի կազանյան գագաթնաժողովի շրջանակում կայացած նեղ ձևաչափով նիստի ժամանակ։
«Կառուցողական համագործակցության զարգացման միջոցով մենք կարող ենք նոր ցանց ստեղծել էներգառեսուրսների և ապրանքների տեղափոխման համար»,- նշել է նա։
Իրանի նախագահի կարծիքով՝ համաշխարհային տնտեսության ամենակարևոր խնդիրներից մեկը պատժամիջոցներն են, որոնք միակողմանիորեն կիրառում են արևմտյան երկրները: Միլիոնավոր մարդիկ տասնյակ երկրներում զգում են դրանց ազդեցությունը։
Փեզեշքիանը կարծում է, որ անօրինական պատժամիջոցներին հակազդելը պահանջում է համատեղ գործողություններ և մեխանիզմներ: Բարեբախտաբար, ԲՐԻԿՍ-ը բազմիցս արտահայտել է իր անհամաձայնությունը պատժամիջոցների քաղաքականությանը: «Բացի այդ, անհրաժեշտ են գործնական և ճշտված քայլեր»,– նշել է ԻԻՀ նախագահը։