Արևմտյան հաշվարկային համակարգերը սպառնալիք են բոլոր երկրների համար. Փեզեշքիան

Արևմտյան հաշվարկային համակարգերը սպառնալիք են բոլոր երկրների համար, եթե ոչ այսօր, ապա ապագայում։ Կազանում ընթացող ԲՐԻԿՍ 16–րդ գագաթնաժողովի ընդլայնված նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Նա նշեց, որ ԲՐԻԿՍ-ի երկրները ձգտում են ստեղծել նոր աշխարհակարգ՝ ավելի արդար և անվտանգ։

«Միաբևեռության շրջանը մոտենում է ավարտին»,– ընդգծեց Իրանի նախագահը։

Փեզեշքիանի խոսքով` ԲՐԻԿՍ–ն արդեն հաստատվել է որպես զարգացման այլընտրանքային ուղի, և նոր երկրների միացմամբ կազմակերպությունն այժմընդգրկում է զարգացող պետությունների և նոր շուկաների զգալի մասը:

«Այդ առումով աճում են ավելի հավակնոտ որոշումներ կայացնելու ակնկալիքները»,– ասաց Փեզեշքիանը:

Նրա կարծիքով` պետք է շարունակել ջանքերը համաշխարհային տնտեսությունում ԱՄՆ դոլարի դերը նվազեցնելու ուղղությամբ։ Նա առաջարկեց ԲՐԻԿՍ–ի արժութային մեկ միասնական համակարգ ստեղծել և կազմակերպության ներսում փոխադարձ առևտրի պարզեցման համար էլեկտրոնային հարթակի մշակել։

«Մենք չպետք է կախված լինենք արևմտյան հաշվարկային համակարգերից, դա մեծ սպառնալիք է բոլոր երկրների համար, եթե ոչ այսօր, ապա վաղը»,– ընդգծեց Փեզեշքիանը։

Նա հավելեց` Թեհրանը պատրաստ է քայլեր մասնակցել համաշխարհային տնտեսական կառուցվածքի բարեփոխմանը և Գլոբալ Հարավի երկրների համար այլընտրանքային հնարավորությունների ստեղծմանը:

Ըստ Իրանի նախագահի` յուրաքանչյուր երկիր պետք է ԲՐԻԿՍ անդամ մյուս երկրների զարգացումը դիտարկի որպես սեփական առաջընթաց` համատեղելով առողջ մրցակցությունն ու համագործակցությունը:

Տեսանյութեր

Լրահոս