ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողով. որ երկրներն ու կազմակերպություններն են մասնակցում համաժողովին
Կազանն ընդունում է ԲՐԻԿՍ-ի երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին: Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ գագաթնաժողովին արդեն ժամանել են ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինը, Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Որոշ երկրներ ներկայացված են կառավարությունների ղեկավարների մակարդակով։ Բարձրաստիճան հյուրերը շարունակում են ժամանել Կազան: Սպասվում է նաև Նիկոլ Փաշինյանի ժամանումը։
Ընդհանուր առմամբ, գագաթնաժողովին կմասնակցեն 36 երկրների և 6 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառումը անցկացվում է հոկտեմբերի 22-24-ը։
ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը ստեղծվել է 2006-ին՝ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի կողմից, 2011-ից կառույցին անդամակցում է Հարավային Աֆրիկան: 2024 թվականի սկզբին ԲՐԻԿՍ-ին միացել են Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան։
ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ժամանած Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Տինի դիմավորման արարողությունը Կազանի օդանավակայանում:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Կազանի օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կազանի օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ:
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կազանի օդանավակայանում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կազանի օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ:
Պատվիրակությունների ղեկավարների ժամանումը․ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահայան։
Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կազանի օդանավակայանում։
Բանգլադեշի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մոհամմեդ Ջաշիմ Ուդինը (աջից երկրորդը) Կազանի օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ։
Ինդոնեզիայի ԱԳ նախարար Սուգիոնոն, որը ժամանել է ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Կազանի օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ:
Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը (աջից)։
Լաոսի նախագահ Տհոնգլուն Սիսուլիտը (աջից՝ առաջին պլանում), որը ժամանել է ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Կազանի օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ:
Բոլիվիայի ԱԳ նախարար Սելինդա Սոսա Լունդան Կազանի օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ:
Մավրիտանիայի նախագահ Մուհամեդ ուլդ աշ-Շեյխ Ալ-Գազուանին, որը ժամանել է ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:
Մոնղոլիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Գոմբոժավին Զանդանշատարը Կազանի օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ:
Նիկարագուայի արտաքին գործերի նախարար Վալդրակ Լյուդվինգ Ջենտսկե Ուիտակերը Կազանի օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ:
Մալայզիայի էկոնոմիկայի նախարար Մոհդ Ռաֆիզի բին Ռամլին Կազանի օդանավակայանում դիմավորման արարողության ժամանակ (աջից երկրորդը)։