
Ուկրաինան հայտնել է Կիևում պայթյունների մասին. ՀՕՊ ուժերը խոցել են ռուսական անօդաչու սարքերը

Հոկտեմբերի 26-ի ուշ երեկոյան Կիևում պայթյունների ձայներ են լսվում։ ՀՕՊ ուժերն աշխատում են Ռուսաստանի կողմից արձակված անօդաչու թռչող սարքերի դեմ, հայտնել են Կիևի քաղաքային ռազմական վարչությունում, փոխանցում է РБК-Украина-ն։
«Օդային հարձակումը շարունակվում է։ Մայրաքաղաքում աշխատում է հակաօդային պաշտպանությունը։ Եղեք ապաստարաններում՝ նախքան օդային հարձակման նախազգուշացումը», – գրել է քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն՝ տեղական ժամանակով 23:14-ին:
Օդային ռմբակոծության մասին ահազանգը հայտարարվել է տեղական ժամանակով 23:00-ին։