
Թրամփը հորդորել է Հարրիսին IQ թեստ հանձնել

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարրիսը պետք է IQ թեստ հանձնի։
«Քամալան շատ ցածր IQ-ով մարդ է, նա ունի շատ ցածր IQ: Ես կողմ եմ այսպիսի թեստերին: Նախագահի թեկնածու առաջադրվողը պետք է թեստ հանձնի:
Նրանք ասում են, որ դա հակասահմանադրական է, բայց ես կարծում եմ, որ Քամալան պետք է դա անցնի, քանի որ ինչ-որ բան պակասում է, ինչ-որ բան այն չէ»,- ասել է Թրամփը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թրամփը բացատրել է, որ ամերիկացի լրագրող Անդերսոն Կուպերի հետ հարցազրույցում Հարրիսը չի կարողացել ուղիղ պատասխաններ տալ ամենապարզ հարցերին, ինչը հստակ ցույց է տալիս, որ «նրա հետ ինչ-որ բան այն չէ»: