Բաժիններ՝

ՑԱԽԱԼ-ը կրկին հարվածներ է հասցրել Բեյրութին

Գիշերվա ընթացքում իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զենքի արտադրության և տեխնիկական սպասարկման մի քանի օբյեկտների, ինչպես նաև Բեյրութում գտնվող զենքի պահեստին, հայտնում է Times of Israel-ը՝ վկայակոչելով իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) հայտարարությունը:

ՑԱԽԱԼ-ը պնդում է, որ նախքան հարվածներ հասցնելը հրամայել է տարհանել Բեյրութում գտնվող երեք շենքերը:

Բացի այդ, բանակի հայտարարության համաձայն, անցած օրվա ընթացքում իսրայելական ռազմաօդային ուժերը Լիբանանում սպանել են «Հեզբոլլահի» մոտ 70 գրոհայինների և խոցել շարժմանը պատկանող մոտ 120 թիրախ։ ՑԱԽԱԼ-ի տվյալներով, թիրախների թվում են եղել «Հեզբոլլահի» անօդաչուների ստորաբաժանման կողմից օգտագործվող օբյեկտը և այդ ստորաբաժանման մարտիկների խումբը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս