
Վատիկանի նախկին դեսպանը Հարիսի օգտին քվեարկելը մեղք է համարել

ԱՄՆ-ում Վատիկանի նախկին դեսպան, արքեպիսկոպոս Կարլո Մարիա Վիգանոն ԱՄՆ փոխնախագահ և Դեմոկրատական կուսակցությունից պետության ղեկավարի թեկնածու Քամալա Հարիսին դժոխային հրեշ է անվանել։ Նրա խոսքերը մեջբերում է New York Post-ը:
«Ընտրությունը պահպանողական նախագահի և դժոխային հրեշի միջև է»,- ընդգծել է ԱՄՆ-ում Վատիկանի նախկին դեսպանը։
Նա ասել է, որ կաթոլիկները պետք է գիտակցեն, որ իրենք լուրջ մեղք են գործում՝ իրենց ձայնը տալով Հարիսին: Կառլո Մարիա Վիգանոն նշել է, որ Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի օգտին քվեարկելը, ընդհակառակը, նշանակում է «ոչ» ասել հասարակության մեջ «հակակաթոլիկական և հակաքրիստոնեական» ամեն ինչին։
Հոկտեմբերի 25-ին հայտնի է դարձել, որ դեմոկրատների շատ կողմնակիցներ առաջիկա նախագահական ընտրություններում իրենց ձայնը կտան հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։
ԱՄՆ-ում հաջորդ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։