
Լիբանանը դատապարտել է Իրանի ուղղությամբ Իսրայելի հարվածները

Լիբանանը դատապարտել է Իրանի ուղղությամբ Իսրայելի հարվածները:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Լիբանանի ԱԳՆ հայտարարությանը:
«Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Իսրայելի հարձակումը մի շարք օբյեկտների վրա:
Նման հարձակումները սպառնալիք են տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար», – հայտարարել են Լիբանանի ԱԳՆ–ից: