
ՌԴ ԱԳՆ-ը մտահոգություն է հայտնել Իսրայելի և Իրանի միջև լարվածության առնչությամբ

Ռուսաստանի Դաշնությունը խորապես անհանգստացած է Իսրայելի և Իրանի միջև շարունակվող պայթյունավտանգ էսկալացիայի կապակցությամբ։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը։
«Մենք խորապես անհանգստացած ենք Իսրայելի և Իսլամական Հանրապետության միջև շարունակվող պայթյունավտանգ էսկալացիայի կապակցությամբ, որը տարածաշրջանում կայունության և անվտանգության համար իրական սպառնալիքներ է ստեղծում», – ասվում է ՌԴ ԱԳՆ կայքի մեկնաբանության մեջ:
Հայտարարության համաձայն՝ ակնհայտ է, որ վերոնշյալի արմատական պատճառը պաղեստինա-իսրայելական չլուծված հակամարտությունն է՝ հիմնված Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հայտնի որոշումների վրա, ինչը անընդհատ աճող լարվածություն է հրահրում։
«Մենք ծայրահեղ անհրաժեշտ ենք համարում Մերձավոր Արևելքում ռազմաքաղաքական իրավիճակի արագ կարգավորումը, որը կբավարարի բոլոր խելամիտ խաղացողների շահերն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս», – հավելել է Մարիա Զախարովան։