
«Հեզբոլլահ»-ը հարվածել է Թել Ավիվի հարավում իսրայելական օդուժի բազային

Լիբանանյան «Հեզբոլլահ» շիական շարժման մարտիկները անօդաչու սարքերով հարվածել են Իսրայելի ռազմաօդային ուժերի բազային, որը Թել Ավիվի հարավում է։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հոկտեմբերի 26-ին հայտնել է շարժման մամուլի ծառայությունը։
«Իսլամական դիմադրության մարտիկներն անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Թել Ավիվի հարավում գտնվող Թել Նոֆ ռազմաօդային ուժերի բազային»,-ասվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ լիբանանյան դիմադրության մարտիկները մի շարք հրթիռներով հարվածել են Իսրայելի հյուսիսում Կիրյաթ Շմոնա բնակավայրին և իսրայելական զինվորական հավաքակայանին՝ լիբանանյան սահմանային Այտա Շաաբ բնակավայրի տարածքում։
Հոկտեմբերի 25-ին «Հեզբոլլահ»-ը հայտարարել էր, որ 24 ժամվա ընթացքում 48 ռազմական գործողություն է իրականացրել Իսրայելի դեմ։